Կառավարության նիստը՝ ուղիղ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 30 հարց է, որից 26-ը չզեկուցվող, 1-ը գաղտնի, 3-ը զեկուցվող են։
Օրակարգում ներառված են Ներդրումային ծրագրի շրջանակներում «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին, «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին և Արթուր Գեղամի Դանիելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին, 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին հարցեր և այլ հարցերին։
Գործադիրի նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում