«Հրապարակ»․ «Իմ քայլի» ոչ բոլոր պատգամավորներն են համաձայն եղել ստորագրել ՍԴ դատավորների մասին օրինագիծը

«Հրապարակ»․ «Իմ քայլի» ոչ բոլոր պատգամավորներն են համաձայն եղել ստորագրել ՍԴ դատավորների մասին օրինագիծը

Պարզվում է՝ «Իմ քայլի» ոչ բոլոր պատգամավորներն են «համաձայն» եղել ստորագրել ՍԴ դատավորներին վերաբերող օրինագիծը։

Առանց ամբողջ ցուցակը նրանց ցույց տալու, ասվել է, որ բոլորը ստորագրելու են։ Երբ ոմանք իմացել են, որ ընդամենը 37 հոգի են ստորագրողները և նրանց մեջ չկան Փաշինյանի եղբորորդին ու աներորդին, նաև մի քանի իրավաբան, առավոտյան մի քանի հոգով բացատրություն են պահանջել ԱԺ ղեկավարությունից և հայտարարել, որ դեմ կքվեարկեն։

Նիստը չսկսված նախագծի հետկանչումն ու ստորագրություններով համալրելը նաև սրանով է պայմանավորված եղել։ Ի վերջո ներկայացվել էր 44 հոգու ստորագրությամբ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում