«Իրավունք»․ Քայլած քարը գետնին չի մնում

Նմանատիպ
Մեր տեղեկություններով՝ Վիլեն Գաբրիելյանին դեռ 2018-ին էին պաշտոն խոստացել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամն Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նշանակվեց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում՝ Վիլեն Գաբրիելյանը հերթական քայլողն է եղել, ում դեռ 2018-ից էին պաշտոն խոստացել։
Մեր աղբյուրը հավաստիացնում է, որ Նավակ ճոճողը շատ մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանափոխությունից հետո Տեր-Պետրոսյանը միջնորդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար դառնա կա՛մ Վլադիմիր Կարապետյանը, կա՛մ Վիլեն Գաբրիելյանը, սակայն վարչապետ Փաշինյանն ընտրել է Վլադիմիր Կարապետյանին, քանի որ Նավակ ճոճողը մասնագիտությամբ դեղագործ է։
Բայց Նիկոլ Փաշինյանն իր խոսքի տերն էր, վերջապես գտավ համապատասխան աշխատանք «բազմակողմանի զարգացած» դեղագործի համար։
Այստեղից կարելի է եզրակացնել, որ քայլած քարը գետնին չի մնում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում