Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգով հանդես կգա Գաֆէսճեան կենտրոնում

Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարի շրջանակներում հունիսի 26-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլը հանդես կգա կամերային երաժշտության համերգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գաֆէսճեան արվեստի կենտրոնից, այստեղ փետրվարից վերսկսվել է Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երաժշտության կասկադ» համերգների շարքը ներկայացնում է ջազ, ֆլամենկո և ռոք երաժշտության լավագույն կատարումներ: Հայաստանի պետական ջազ նվագախումբը, «Կատուներ»-ը, «Չիկո և ընկերներ» խումբը, Սուրեն Առուստամյանը, «Դորիանս»-ը և շատ այլ հանրահայտ երաժիշտներ հանդես են գալիս կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում