Հանրաքվեն էլ վարկաբեկվեց. Ինչքան էլ լավատեսության թմրանյութ ներարկվի ձախողումը անխուսափելի է. Վահան Իշխանյան

Հանրաքվեն էլ վարկաբեկվեց. Ինչքան էլ լավատեսության թմրանյութ ներարկվի ձախողումը անխուսափելի է. Վահան Իշխանյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«37 թվի դեպք. դպրոցի ուսմասվարը ուզում է տնօրեն դառնալ, բասնակրություն է գրում թե տնօրենը հակահեղափոխական խմբակ է բացել, տանում տնօրենով ու մի քանի դասատուներով գնդակահրարում են։ Նիկոլ Փաշինյանն էլ ՍԴ դատարանը զավթելու համար բանսարկություններով քրեական գործեր սարքեց ՍԴ նախագահի դեմ, բայց չստացվեց, 37 թիվ չի, փաստաբան ունենալու իրավունք ու միջազգային կառույցների անդմակցություն կա, չես կարող հեշտ գործ սարքել։ Տարբերակ չկար, մնաց տղա բերելը ՍԴ֊ի վրա, մի անգամ ամբոխ տարավ անցյալ տարի մի քանի անգամ շրջափակեցին ՍԴ֊ն, էլի չստացվեց, հիմա էլի ամբոխ է տանում՝ անունը դնելով հանրաքվե, այսպիսով ՍԴ դատրանի մի քանի աթոռի վրա իր մանկլավիկներին դնելու համար արժեզրկեց ժողովրդավարության ևս մի գործիք՝ հանրաքվեն։

Լավատեսոթյուն ծծել չի այնտեղ ուր լավատես լինելը կեղծավորություն է կամ հիմարություն, իրատես կանխատեսում է որ Փաշինյանը ձախողվելու է, ահավոր է ձախողվելու, նա հեծնել է պատրաստի պետական մեքենայի վրա, որն ինքն իրեն աշխատում է և իր իշխանության ուժը ստեղծում այդ ապարատը ստեղծողներին հայհոյելով ու զրպարտելով, ուրիշ ուժ ու շնորհք չունի։ Չգիտեմ հանրաքվեն ինչ արդյունք կտա, բայց այն կլինի այդ ուժը օգտագործելու վերջին հնարավորությունը։ Իսկ ձախողումը կգա գուցե մի կամ երկու կամ երեք տարուց կամ «լավատսների» համար թող լինի հինգ տարուց, կախված այն հանագամանքից թե պատրաստի այդ պետական ապարատը ինչքան կարող է ծառայել ապաշնորհ ու չարակամ ղեկավարի ձեռքում, բայց տապալումը անխուսափելի է՝ աղքատ երկիրը որը կարիք ունի ներդրումների ու տնտեսության համար հանգիստ մթնոլորտի՝ չեն լինելու ՝ ոչ միայն ներդրումներ չեն լինի, այլև շատերը իրենց փողերը փախցնելու են, որ այս անկուշտ իշխանամոլի ու փոքրոգի բռնկալի աչքին չընկնեն։

էն 37 թվին ուսմասվարը դարձավ տնօրեն, բայց հետաքրքիր է, որ նույնիսկ էն ժամանկներում, 12 տարի անց բանսարկուն դատապարտվեց սուտ մատնություն անելու մեղադրանքով։»

Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում