Սաթիկ Սեյրանյան. Հրապարակումը համարում եմ որպես իմ անձը միտումնավոր զրպարտելու քայլ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: 168.am կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանհանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Փետրվարի 6-ին Slim.am կայքը տարածել է առերևույթ զրպարտչական բնույթի մի տեղեկություն, որի համաձայն՝ օրերս յութուբյան THEPRESS ալիքում հայտնված տեսանյութը (որում Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը քորում է իր քիթը) պատրաստել և տարածել է 168.am-ը, որի խմբագիրն եմ ես։ Կայքը նման հետևության է հանգել՝ «ուսումնասիրելով» THEPRESS յութուբյան ալիքը և այդ տեսանյութը տարածած Blognews անունը կրող ֆեյսբուքյան էջը՝ հաստատական կերպով գրելով, թե այն պատկանում է Սաթիկ Սեյրանյանին։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես որևէ առնչություն չունեմ՝ ինչպես նշված յութուբյան ալիքի, այնպես էլ՝ ֆեյսբուքյան էջի հետ։
Հրապարակումը համարում եմ որպես իմ անձը միտումնավոր զրպարտելու քայլ և հորդորում միջոցներ ձեռնարկել հրապարակումն անհապաղ հերքելու ուղղությամբ:
Կոչ եմ անում նաև իրավասու մարմիններին միջոցներ ձեռնարկել տեսանյութը տարածողին պարզելու և իրավական հարթության մեջ համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:
Հարգանքով՝ «168 Ժամ» թերթի և «168.am» կայքի
գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
11.02.2020»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում