Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
26/02/2020 11:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ԱԺ նիստերի դահլիճում ընթանում են խորհրդարանական լսումներ՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի թեմայով։
Լսումները կազմակերպել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Լսումների ընթացքում քննարկվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային և բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող և նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձևաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում