Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը
28/02/2020 17:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: ՀՀ վարչապետի կողմից նման եղանակով խախտվում է ՀՀ սահմանադրական օրենքը «Հանրաքվեի մասին», որի 17 հոդվածի 14-րդ մասի 1-ին կետը հստակ սահմանում է՝
14. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
Սա մեր երկրի վարչապետի պաշտոնական ՖԲ-ն էջն է և բնական է, որ այստեղ նա հանդես է գալիս ի պաշտոնե, այն էլ՝ աշխատանքային ժամի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում