Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
28/02/2020 17:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «1+1» հեռուստաալիքի եթերում խոսել է երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մասին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։
«Ես ուզում եմ ձեզ ասել. Կորոնավիրուսի դեմ լավագույն դեղամիջոցը սոխն է, սալը և սխտորը»,- ասել է նա պատասխանելով երկրում դեղատների քանակի և պաշտպանիչ դիմակների բացակայության մասին հարցին:
Ըստ Դանիլովի, պետությունը պետք է վերահսկողություն սահմանի դեղամիջոցների բաշխման վրա․ «Մենք այժմ զբաղվում ենք այս խնդրով, սակայն դիմադրությունը շատ ուժեղ է, քանի որ դրա հաշվին մարդիկ մեծ գումարներ են վաստակում»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում