Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը
Կարդացեք նաև
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նյութերը պատրաստվում են Նարեկ Սարգսյանի դեմ’ պաշտոնակ ան լիազորությունների չարաշահման համար:
Անդրադառնալով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության դիմումով նախապատրաստվող նյութերին’ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե առաջինն է շահագրգռված, որ անաչառ քննության արդյունքում պարզվի իրականությունը և՛ հուշարձանների հետ կապված գործընթացների վերաբերյալ, և՛ ի վերջո, լույս սփռվի, թե տարիներ շարունակ իր դեմ ուղղված զրպարտությունների և բանսարկությունների հեղինակներն ինչ նպատակներ են հետապնդում:
<Ցանկացած գլխավոր ճարտարապետ՝ Հայաստանում թե՝ այլուր ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի: Ստեղծագործական աշխատանքով զբաղվել են մեր բոլոր գլխավոր ճարտարապետները՝ Ալեքսանդր Թամանյանից ու Նիկողայոս Բունիաթյանից սկսած՝ մինչև Գրիգոր Աղաբաբյան, Մարկ Գրիգորյան, Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան, Սամվել Դանիելյան, Նարեկ Սարգսյան և մեր քաղաքի ու հանրապետության բազմաթիվ խոշոր կառույցներ կյանքի են կոչվել հատկապես նրանց կողմից: Ընդ որում, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հեղինակած ? ?ախագծերի հիմնական մասը մշակվել է այն տարիներին (2004 հուլիս-2008 հուլիս), երբ նա որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Հենց այդ շրջանում՝ 2004-ին է ստեղծվել «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»: ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը երբևէ որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի եղել և ապրուստը վաստակում է բացառապես իր մասնագիտությամբ, այն է՝ ճարտարապետական նախագծումով, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաև ինքը: Ինչ վերաբերում է ԹԻՀԿ կողմից ՀՀ գլխա վոր դատախազություն ներկայացրած դիմումի «նյութերին», ի մասնավորի՝ Երևանի հուշարձան շենքերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից իբր իրականացրած գործընթացներին, ապա հայտնում ենք, որ ՀՀ-ում հուշարձաններին վերաբերող ցանկացած գործառույթ վերապահված է տվյալ բնագավառում լիազոր մարմին հանդիսացող ՀՀ մշակույթի նախարարությանը: Այսինքն, ավելի քան պարզ է, որ այստեղ որևէ այլ կառույց կամ անձ չի կարող գործառույթներ իրականացնել»,-ասված է Գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատո? ? Անահիտ Եսայանի տարածած պարզաբանման մեջ:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման փաստի առթիվ: «Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երևանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավ? ?ած է նրան պատկանող ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊ ընկերությունը: Այն նախագծել է նաև Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի և դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը և դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ»,-նշել է հասարակական կազմակերպությունը’ հավելելով, որ ՀՀ գ լխավոր դատախազությունը դեռևս 2005թ. հայտնաբերել է Երևան քաղաքում հուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որևէ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չի ենթարկել: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար:
ԹԻՀԿ-ն նշել է նաև, որ 2008-2011թթ-ին Նարեկ Սարգսյանն, աշխատելով որպես ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը և ներգրավվել արդեն իսկ կառուցված կամ կառուցապատման ընթացքում գտնվող մի քանի շենքերի նախագծային աշխատանքներում: Նույն գործելաոճը շարունակել է 2011թ-ից ի վեր՝ կրկին աշխատելով որպես Երևանի գլխավոր ճարտարապետ: Երևանի գլխավոր ճարտարապետը հանրային ծառայող է: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝ «Հանրայ ին ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Նարեկ Սարգսյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնել է 1999-2004թ-ին’ այն վերստանձնելով նաև 2011թ-ից մինչ օրս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում