Ասուլիս՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Ավշարի դպրոցը վաճառքի հանելու հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Tert.am: Տեղի է ունենում փաստաբան Սամվել Սիմոնյանի և Ավշար համայնքի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը։ Վերջիններս անդրադառնում են Արարատի մարզպետի հայտարարությանը, համայնքի ղեկավարները պնդում են, որ եղել է կեղծ և անտեղի հայտարարություն, խախտվել է անմեղության կանխավարկած, նրանք ներկայացնում են փաստեր և տվյալներ:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Ավշար համայնքի հին դպրոցի շենքը List.am-ում վաճառքի է հանվել:
«Տարիներ առաջ՝ դեռ 2007-ին, Ավշար համայնքի ղեկավարը դպրոցի շենքն աճուրդի է հանել, և աճուրդի արդյունքում այն ձեռք էր բերել նրա վարորդը: Վարորդն այնուհետև այդ շենքը վաճառել էր համայնքի ղեկավարի աղջկան: Համայնքապետարանն էլ չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալել էր այդ շենքը՝ իբր թե կարատեի պարապմունքներ անցկացնելու համար»,-ասել էր մարզպետը:
Նրա խոսքով՝ դեպքը բացահայտվել է նախորդ տարեսկզբին, երբ դպրոցի շենքը հայտնվել է առքուվաճառքի կայքում՝ List.am-ում. շենքը 240 000 դոլարով վաճառելու հայտարարություն է եղել:
Սարգսյանը հայտնել է նաև, որ դեպքի հետ կապված քրգործ է հարուցվել, իսկ համայնքի ղեկավարն ընդունել է մեղքը: Այժմ Ավշարի ղեկավարը փոխհատուցում է պետությանը պատճառված վնասը:
Ասուլիսին կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում