Ռոնալդո. Բրազիլիան արդեն չեմպիոն-թիմի է նմանվում
27/06/2013 17:11
Կարդացեք նաև
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն գովեստի խոսքեր է շռայլել թիմի օգտին’ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Ուրուգվային հաղթելուց հետո, հաղորդում է «allsport.am»-ը:
Լուիշ Ֆելիպե Սկոլարիի թիմը առավելության հասավ 2-1 հաշվով, սակայն ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե Դիեգո Ֆոռլանն առաջին խաղակեսում 11-մետրանոցից գրավեր մրցակցի դարպասը:
-Թիմը կարևոր հաղթանակ տարավ; Մեր տորսիդան նույնպես բարձրության վրա էր ու լավ էր աջակցում խաղացողներին: Հավաքականն արդեն չեմպիոն-թիմի է նմանվում: Իսկ Սկոլարին’ թիմի դեմքն է ու լավ մոտիվատոր,- ասել է Ռոնալդոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում