Բորդյուժան դեմ է անգամ ՀԱՊԿ-ի մասնակցությանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին
Կարդացեք նաև
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի այլ ուժերի միջամտությունն ապակառուցողական է: Այդ մասին հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա նշեց, որ ՀԱՊԿ-ը տիրապետում է իրավիճակին եւ հետեւում խնդրի կարգավորման գործընթացին: «Ես դեմ եմ, որ ինչ-որ մեկը, ով էլ դա լինի, այդ թվում’ ՀԱՊԿ-ը, միջամտի այն գործըն թացին, որն ընթանում է կարգավորման ուղղությամբ եւ ինչ-որ մեկը խնդրի լուծման նոր գործիքներ ավելացնի. դա ապակառուցողական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ ԼՂ հարցում կոնսենսուս գտնելու խնդրով պետք է զբաղվեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ Մինսկի խմբի շրջանակներում:
Արցախի դեմ ագրեսիա սանձազերծած Ադրբեջանը 1994-ին պարտվեց պատերազում: Պատմության դասերը վատ սերտած Ադրբեջանը շարունակում է հոխորտալ ռազմական ճանապարհով արցախյան հարցի լուծման ցանկության մասին: ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Ադրբեջանը յուրաքանչյուր առիթ օգտագործում է ԼՂ խնդիրը տարբեր ատյաններ, մասնավորապես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողով մտցնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում