Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ. ՀՀ ԱԳՆ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Aysor.am: Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշել է նաև, որ արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։
Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ գործի: Այդ լուծումը պետք է ամբողջությամբ համապատասխանի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին և այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններին», – նշել է Մևլութ Չավուշօղլուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում