Հայաստանի եւ Բելառուսի թենիսիստները Երեւանում համատեղ հավաքներ կանցկացնեն
Կարդացեք նաև
Բելառուսի 4 պատանի թենիսիստներ Երեւանում հուլիսի 1-31-ը մայրաքաղաքի «Արարատ» թենիսի ակումբի մարզահրապարակներում ուսումարզական հավաք կանցկացնեն: Բելառուս մարզիկներին ուղեկցում են ճանաչված մարզիչներ Սերգեյ Սկակունն ու Նատալիա Ստուդենայան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի թենիսի զարգացման հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտչյանը:
Բելառուսի 10-12 եւ 14-16 տարեկան հասակային կարգի պատանի թենիսիստների երեւանյան համատեղ ուսումնամարզական հավաքը հնարավոր Է դարձել ՀՀ թենիսի զարգացման հիմնադրամի եւ Մինսկի թենիսի ակադեմիայի միջեւ կնքած պայմանագրի շնորհիվ:
«Սա առաջին նման օրինակն Է, եւ մենք մտադիր ենք զարգացնել համատեղ ծրագրերը: Մասնավորապես, 2013-2014 ձմռան ընթացքում Հայաստանի 4 պատանի թենիսիստներ կմեկնեն Մինսկ, որտեղ մեկ ամիս կմարզվեն տեղի թենիսի ակադեմիայում: Բելառուսի հետ համագործակցությունը շատ խոստումնալից Է, քանի որ այս երկրում թենիսը բավականին բարձր մակարդակի Է վրա է»,- նկատեց Յուրի Մկրտչյանը:
2011 թվականի մարտ ամսից Հայաստանի թենիսի զարգացման հիմնադրամը նպաստում Է մեր երկրում այս մարզաձեւի զարգացմանը’ դրա շուրջ միավորելով Հայաստանի եւ սփյուռքի թենիսի բոլոր մասնագետներին:
Այս առումով կարեւոր Է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի թենիսի ֆեդերացիան համապատասխան միավորներ Է շնորհում ՀԹԶ հիմնադրամի կողմից անցկացվող մրցումներին: Հայաստանի թենիսի զարգացման հիմնադրամը սերտորեն համագործակցում Է Երեւանի «Արարատ» թենիսի ակումբի հետ, որի մարզահրապարակներում էլ անցկկացնում է իր մրցումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում