Սյունիքի բնապահպանական պետական կառույցները հերքում են Գեղի գետի հանքի թափոններ լցվելու ահազանգը

ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի եւ ԱԻ մարզային ծառայության աշխատակինները նախօրեին ստացված ահազանգի հետքերով հունիսի 27- ին եղել են Գեղի գետի վերին հոսանքներում’ «Լեռ – էքս» ՍՊԸ-ի պոչամբարում:

«Այցի ընթացքում պարզեցինք, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը. խողովակների վթարի հետեւանքով բնապահպանական խախտումներ Գեղի գետում եւ տարածքում չեն արձանագրվել: Գետի ջրի նմուշառություն է կատարվել, եւ նախնական ստուգումների արդյունքներով խախտումներ չեն եղել: Արտադրական պոչերի հետքեր գետի ափերին կամ շրջակայքում եւս չի հայտնաբերվել» – «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը:

Բաժնի պետը միաժամանակ տեղեկացրեց, որ հանքի կեղտաջրերը տեղափոխող պլաստմասե խողովակներն, իրոք, վթարված են, եւ ձեռնարկության կողմից դրանց փոխարինումը նոր, մետաղյա խողովակներով ընթացքի մեջ է: Սակայն այդ աշխատանքներից առաջ նախապես ժամանակավոր խողովակնե րով կարգավորված է ջրի հոսքը: ՀՀ ԱԻՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն’ հուլիսի 27-ին, ժամը 14.15-ին «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնների Գեղի գետը լցվելու հանգամանքները պարզաբանելու համար դեպքի վայր են մեկնել Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ պետը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետը, պետի տեղակալը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲԸ-ի բնապահպանության բաժնի պետը, «Լեռ-էքսե ՍՊԸ-ի տնօրենը և գլխավոր ինժեները:

Պարզվել է, որ «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող պոչամբարի վերևի հատվածում Ողջի գետի Գեղի վտակը հոսել է պլաստմասսե խողովակաշարով, որը վնասվել է, սակայն գետի ջրերը պոչամբար չեն լցվում, իրավիճակը վերահսկելի է և ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ պլաստմասե խողովակաշարը մետաղյա խողովակաշարով փոխարինելու ուղղությամբ:

Հունիսի 26-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Աջաբաջ գյուղի մոտակայքում գտնվող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնները լցվում են Գեղի վտակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում