Ատելության կուսակցության ներկայացուցիչները ողջ գիշեր բարոյականության «դասեր» էին տալիս հանրությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Facebook: Ատելության կուսակցության ներկայացուցիչները ողջ գիշեր բարոյականության «դասեր» էին տալիս հանրությանը։ Արիստոտելն ու Պլատոնը կերազեին իրենց թեզերն ապացուցելու նման «փաստագրական բազա» ունենալու մասին։ Վարչապետը, ում «աչքերում չարության նշույլ անգամ չկար», կրկին սրբերին հատուկ լուսե պսակով է մատուցվում հանրությանը։ Բայց… Եկեք իրերն իրենց անունով կոչենք։ Սա ոչ այլ ինչ է, քան երեսպաշտության շքերթ։
Երեկ արդեն առիթ եմ ունեցել խոսելու բուկլետ պատռելու և երկրի ղեկավարի վրա շպրտելու «կուլտուրայի» ձևավորման հիմքերի մասին։ Ահա տեղադրում եմ նաև դրա տեսանյութը։ Նայեք, տեսեք Փաշինյանի ու նրա թիմակիցների այն ժամանակվա «շնաբարո» վարքը, հետո համեմատեք դա իրենց այսօրվա խոսքերի հետ։
Ահա խնդրեմ, ևս մեկ օրինակ՝
Դե հիմա ասացեք՝ ի՞նչ արժեք ունեն հանրության երեսին նույնկերպ շպրտվող բարոյագիտության իրենց դասերը։
Բայց ամենակարևորը սա չէ։ Ստեղծված իրավիճակը շատ ավելի լուրջ պրոբլեմ է պարունակում։ Այն է, որ ՀՀ իշխանություններն անգամ այս միջադեպն են սխալ պրիզմայով ներկայացնում հասարակությանը։ Թե բա «երբեք Հայաստանը այսքան ազատ չի եղել»։ Ինքը՝ վարչապետը, նույն այս աղջկա մասին գրում է. «Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եւ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը»։ Հետո էլ կոչ է անում ժողովրդին «դուխով» լինել։
Սա՞ է ազատության մասին մեր իշխանության պատկերացումը։ Դուխով թուղթ շպրտենք ու թքե՞նք երկրի ղեկավարի երեսին։ Թքել եմ ես այսպիսի «ազատության» վրա։ Սա պետություն քանդելու, բայց ոչ երբեք կառուցելու քաղաքականություն է։ Ու ես վաղուց արդեն հեռու եմ այն մտքից, որ Փաշինյանն ու իր թիմակիցները պատահական են սխալվում։ Ոչ, դա է նրանց նպատակը։ Իրենք վարկաբեկել են պետական իշխանությունն ու պետական ինստիտուտները երբ ընդդիմություն էին, նույնն են անում, երբ արդեն իշխանություն են։ Դա է իրենց նպատակը ու «առաքելությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում