Իմ երկրի և ժողովրդի դեմ որևէ ոտնձգություն թույլ չեմ տալու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)
09/03/2020 16:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Tert.am: Քաղաքական խարդախություններ են սկսվել Արցախում։ Այս մասին ասել է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Ներքին և Վերին Սղնախ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Քաղաքական խարդախություններ են սկսվել Արցախում: Երեկ հանդիպել եմ նախագահին, խնդրել՝ նորից կանչել մարդկանց, ասել, որ այդ փող բաժանելը, վարչական լծակները բանեցնելն անթույլատրելի են»,- նշել է Բալասանյանը:
Վիտալի Բալասանյանը մասնավորապես նշել է, որ իր շտաբում պարբերաբար հանդիպում է Արցախի նախագահի մյուս թեկնածուների հետ։ «Ասում եմ՝ նրանք, ովքեր երկիրը տանում և հասցնում են նման վիճակի, պատասխան են տալու։ Իմ երկրի և ժողովրդի դեմ որեւէ ոտնձգություն թույլ չեմ տալու»,- ընդգծեց Բալասանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում