ԵՊՀ ռեկտորն իրեն էլ է մեղավոր համարում
28/06/2013 09:10
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով բուհում ավագ հաշվապահների կողմից արված խոշոր չափերի յուրացման փաստին, ասել է, որ կատարվածի համար իրեն ևս մեղավոր է համարում. «Ինչ բացասական բան կատարվում է համալսարանում, իհարկե իմ մեղքն էլ կա՝ որպես ղեկավար»: Հարցին, թե հնարավոր է՝ ինքն էլ պատասխանատվության ենթարկվի, ռեկտորը
Նշել է. «Պատասխանատվության բան չկա: Եթե ես դադարեմ վստահել որևէ մեկին, ու բոլորին ստուգենք, բնականաբար, կյանքը կանգ կառնի: Իմ պարտականությունը չէ գնալ մտնել մեկի կոմպյուտերի մեջ և տեսնել, թե այնտեղ ինչ կա»:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում