Տեղի է ունեցել ՀՀ գավաթի խաղարկության վիճակահանությունը
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ՀՀ գավաթի խաղարկության ¼ եզրափակչի վիճակահանությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, վիճակահանության արդյունքում կազմվել են «Գանձասար»-«Ուլիս», «Փյունիկ»-«Արարատ», «Շիրակ»-«Բանանց» եւ «Ալաշկերտ»-«Միկա» զույգերը: Զույգեր ում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Կիսաեզրափակչում «Գանձասար»-«Ուլիս» և «Ալաշկերտ»-«Միկա» զույգերի հաղթողներ առաջին հանդիպումներ կանցկացնեն սեփական հարկի տակ:
Այսօր որոշվել են նաև ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը: Բարձրագույն խմբում ընդգրկված են «Բանանց», «Ուլիս», «Շիրակ», «Փյունիկ», «Միկա», «Գանձասար», «Ալաշկերտ» եւ «Արարատ» թիմերը: Առաջաին խմբում են «Փյունիկ-2», «Բանանց-2», «Արարատ-2», «Բանանց-3», «Միկա-2», «Ալաշկերտ-2», «Շիրակ-2», «Շենգավիթ» եւ «Գանձասար-2» թիմերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում