Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 13 դեպք․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Aysor.am: Մարտի մեկից մեկուսացված 31 քաղաքացիներից 2-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է, նրանք կտեղափոխվեն հիվանդանոց, մյուս 28-ը կգնա տուն: Նրանցից ևս մեկը, ով վարակված երկու քաղաքացիների ընտանիքի անդամ է, սակայն այս պահին չունի կորոնավիրուս, կշարունակի մնալ մեկուսացման մեջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Էջմիածնից մեկուսացված քաղաքացիներին, վարչապետի խոսքով, նրանցից ևս 3-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
«Նրանք բոլորը հայտնի դարձած նշանադրության մասնակիցներ են», – ասաց վարչապետը:
Նա նաև նշեց, որ տվյալ դեպքում եղել է որոշակի լարված իրավիճակ, երբ հիվանդության մեջ կասկածվող անձինք չեն ցանկացել ենթարկվել բուժաշխատողների հորդորներին և ջերմաչափում կատարել: Նա ընդգծեց, որ այս պահին չկա օրենսդրական կարգավորում, որով կարելի է քաղաքացուն ստիպել դա անել, բայց ինքը հանձնարարել է կարգավորել այդ հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում