Հռոմի պապը շարունակում է ֆուտբոլիստների հետ իր հանդիպումները

Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Լեւանդովսկին հանդիպել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով գերմանական BILD-ը, նորապսակ Լեւանդովսկին ամուսնությունից հետո հանգիստը որոշել է անցկացնել Հռոմում, որտեղ էլ իր կնոջ’ Աննայի հետ, հանդիպել է Հռոմի պապին: «Ինձ համար’ որպես կաթոլիկ հավատացյալի, անմոռանալի եւ անկրկնելի զգումներով լի պահ էր Հռոմի պապի հետ հանդիպումը»,- ասել է Լեւանդովսկին: Ռոբերտ Լեւանդովսկին ամուսացել է նախորդ շաբաթ Վարշավայում:

Հռոմի պապն ամիսներ առաջ նվեր էր ստացել Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկ հենց Իսպանիայի վարչապետից: Ֆրանցիսկոս պապը ֆուտբոլի սիրահար է եւ երկրպագում է արգենտինական «Սան Լորենցո» ակումբին, իսկ նրա սիրելի ֆուտբոլիստների շարքում է նաեւ Լեո Մեսսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում