Ուշադրություն. Վարչապետը իր լայվով վտանգավոր ապատեղեկատվություն տարածեց կորոնավիրուսի մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Facebook: Վարչապետը իր լայվով վտանգավոր ապատեղեկատվություն տարածեց:
Վարչապետն իր ելույթի վերջում՝ ըստ էության հայտարարեց, որ եթե ջերմություն չունեք, ուրեմն կորոնավիրուս չունեք: Մեջբերում եմ. («եթե ձեր մոտ ջերմաստիճանի որևէ երևույթ չկա` այսինքն` եթե նույնիսկ կասկածում եք` օրվա մեջ մի քանի անգամ ջերմաստիճանը չափեք: Եթե ստաբիլ ջերմաստիճանը չի բարձրանում ուրեմն որևէ խնդիր չկա: Իսկ եթե բարձրանում ա` պարտադիր չի կորոնավիրուս լինի …»):
Հայտնի է, հաստատված է, հարյուրավոր անգամներ արդեն հայտնվել է ամենահեղինակավոր բուժհաստատությունների և կառավարությունների կողմից, որ հիվանդների մի մասը որևէ, կրկնում եմ որևէ ախտանշան չունեն և չեն դրսևորում: Հատկապես` բազում երիտասարդներ և երեխաներ: Եվ դրանում է նաև այս վարակի մեծ վտանգավորությունը: Հիվանդների այդ խումբը միաժամանակ հանդիսանում է վարակիչ` վարակվելուց գրեթե անմիջապես հետո: Մի մասն էլ ջերմություն են ունենում` վարակվելուց և վարակիչ լինելուց բավական ժամանակ` օրեր հետո միայն:
Այս վտանգավոր ապատեղեկատվությունը մեկի կողմից, որ մի խումբ մարդկաց համար գերկուռք է և «հավաստի» տեղեկատվության միակ և սրբազան աղբյուր` ցույց է տալիս այս կառավարության ծայրահեղ ոչ կոմպետենտությունը: Տպավորություն է` թե հանուն վարակի վտանգավորությունը պարտակելու, խուճապից պաշտպանվելու և վիճակը մեղմ գույներով ցուցադրելու` պատրաստ են բացահայտ ապակողմնորոշիչ ստի: Կա’մ էլ ուղղակի տարրական գրագիտություն չկա իշխանությունում, որպեսզի հետևեն համաշխարհային հեղինակավոր հետազոտողներին և կորոնավիրուսի մասնագետների հայտնած տվյալներին և եթե վարչապետն ինքը գրագետ աղբյուրների չի հետևում և սխալ ինֆորմացիա է ստանում` զեկուցեն իրեն, որպեսզի ապատեղեկատվություն չտարածի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում