70 ավտոմեքենա խցանվել են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին

Հուլիսի 27-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35կմ-ում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ, ինչի հետևանքով մոտ 40 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի 06UL084 պետհամարանիշի բեռնատարը և 70 մարդատար ավտոմեքենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում