ԼՂ հակամարտության կարգավորման գործում հայ ժողովրդին ոչ ոք չի կարող ստիպել գնալ միակողմանի զիջումների
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում հայ ժողովրդին ոչ ոք չի կարող ստիպել գնալ միակողմանի զիջումների: Այդ մասին հունիսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հռետորաբանությանը: «Այդպիսի հայտարարություններն ադրբեջանական ղեկավարության կողմից միշտ էլ միտված են լինում թե ներքին քաղաքական խնդիրների լուծմանը, թե չ լուծված հակամարտության բանակցային գործընթացում միակողմանի հաջողություններ ունենալուն’ մեր կողմից միակողմանի զիջումների ակնկալիքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օհանյանը: Հայկական կողմը երկրորդ անգամ պարտադրված վիճակում հայտնվել չի կարող: «Մեկ անգամ պարտադրված վիճակում հայտնվել ենք, ներքաշվել ենք պատերազմի մեջ եւ կարողացել ենք պահպանել Արցախի ժողովրդի, մեր սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը: Անհնար է պարտադրել միակողմա? ?ի գնալ ինչ-որ զիջումների»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ Հայաստանը կողմնակից է Արցախի խնդրի խաղաղ ու քաղաքական եղանակով կարգավորմանը:
Անդրադառնալով պատերազմի վտանգի մեծացմանը՝ Օհանյանն ասաց, որ պաշտպանության նախարարի համար այդ վտանգն ամեն օր կա: «Մենք ամեն օր պատրաստվում ենք պատերազմի, կատարելագործում ենք մեր ունակություններն ու կարողությունները, բայց այսօրվա հավանականությունն այնքան էլ բարձր չէ՝ չնայած նրան, որ ռազմաքաղաքական իրադրությունը, անվտանգության միջավայրը, սպառնալիքները Հայաստանի Հանրապետության շուրջ եւ տարածաշրջանում միշտ էլ առկա են եւ բռնկիչ վիճակում կարող են լինել»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը: ‘
Հունիսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական ռազմատենչ հայտարարություններն էր հնչեցրել այդ երկրի ռազմական շքերթի ժամանակ: Նրա ելույթը նախորդներից ոչնչով չի տարբերվել. միեւնույն ծեծված խոսքերը Ադրբեջանի «առավելությունների», ներկայիս Հայաստանի’ «ադրբեջանական հողերի վրա ստեղծվելու», «ադրբեջանական դրոշի’ շուտով Ղարաբաղի վրածածանվելու» եւ այլնի մասին: Ուշագրավ է, որ սեփական բարբաջանքից հոգնած Ալիեւը ելույթի 11-րդ րոպեին նայել է ժամացույցին, քանի որ նա ստիպված էր խոսել եւս 8 րոպե:
Հայաստանը բազմիցս հայտարարել է բոլոր խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու իր պատրաստակամության մասին՝ միաժամանակ հավուր պատշաճի զբաղվելով բանակաշինության խնդրով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում