Կիևում ցուցարարը հրթիռային սարքով կրակել է ՌԴ դեսպանատան ուղղությամբ (տեսանյութ)
15/03/2020 12:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Tert.am: Կիևում մարտի 14-ին տեղի է ունեցել «Վետերանների քայլերթ», որին մասնակցել են նաև ազգայնականներ և այլ ակտիվիստներ: Այս մասին գրում է Рен ТВ-ն:
Ակտիվիստները մոտեցել են Կիևում ՌԴ դեսպանատանը, որտես ոստիկանությունն ու ազգային գվարդիայի ջոկատները շղթա են կազմել:
Սակայն ոստիկանների շարքերը չեն կարողացել խանգարել ակտիվիստներից մեկին հրթիռային սարքով կրակել դեսպանատան շենքի ուղղությամբ: Իրավապահները փակել են փողոցի շարժը և կառուցել լրացուցիչ բարիկադներ ավտոմեքենաներից և մետաղյա ցանցերից:
Լրագրողների խոսքով դեսպանատունը երկու կողմից շրջափակվել էր ոստիկանների ու ակտիվիստների կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում