Աշխարհը չի կործանվի, եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Նմանատիպ
Աշխարհը չի կործանվի, եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այս մասին Երուսաղեմի 97-րդ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ասել է իսրայելական Haaretz թերթին:
Երուսաղեմի հայերի կարծիքով’ Իսրայելի դիրքորոշումը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունները պահապնելու ցանկությամբ:
«Իմ կարծիքով (ցեղասպանությանը ճանաչումն) այն է, ինչ նրանք ստպված են անել: Ի՞նչ կլինի, եթե նրանք ընդունեն դա: Դա դեռ աշխարհի վերջը չէ»,- ասել է Երուսաղեմի Հայոց պատրիարքը:
Եպիսկոպոս Արիս Շիրվանյանի գնահատմամբ’ Երեւսաղեմում բնակվող հայերն ավելի սերտ հարաբերություններ ունեն պաղեստինցիների, քան պաշտոնական Իսրայելի կամ որոշ հրեա հարևանների հետ: «Մենք իրավական խնդիրներ չունենք նրանց հետ, սակայն պաղեստինցիները նույնպես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսլամական երկրները չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ թուրքերը նույնպես մուսուլման են»,- ասել է եպիսկոպոսը:
Երուսաղեմի ինստիտուտի և Հրեական համալսարանի հրեագիտության դոկտոր, տեղի քրիստոնայաների փորձագետ Ամնոն Ռամոնը բացահայտել է, որ քրիստոնյաների հետ հարաբերությունները Իսրայելի քաղաքական և գործնական ոչ առաջնային առաջնահերթություններն են թե տեղական, թե ազգային մարմիններում: Օրինակ’ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի Հայոց պատրիարք ընտրվելուց միայն հինգ ամիս հետո’ հունիսի 23-ին է իսրայելական պետությունը պաշտոնապես ճանաչել նրան տիտղոսը: Անյինչ’ Պաղեստինի և Հորդանանի հոգևորն առաջնորդներին ճանաչել են ընտրություններից օրեր անց:
Սկզբում պատրիարքությունը հետաձգել էր Հայոց պատրիարքի ձեռնադրման արարողությունը’ սպասելով հունվարի 22-ի ընտրություններից հետո նոր կառավարության հաստատմանը: Սակայն հունիսի 4-ին ստիպված եղավ անցկացնել ձեռնադրման հանդիսավոր արարողությունը:
Իսրայելի վարչապետի մամուլի խոսնակը որևէ բացատրություն չի տվել ուշացման պատճառների մասին: Դոկտոր Ռամոնի կարծիքով’ ձգձգումների պատճառ է հանդիսացել իսրայելական բյուրոկրատիան և առանձնացված առաջանահերությունների պակասը:
Չնայած պատմական ներկայությանը’ Հին Քաղաքի հայկական փոքրիկ համայնքի անդամների քանակը շարունակաբար նվազում է, և այժմ միայն մի քանի հարյուրի է հասել: Հայոց պատրիարքը մտահոգված է նաև ապագա սերունդների խնդրով: Ավելին, առօրյա կյանքում քրիստոնյաները ստիպված են հավասարակշռություն պահպանել Իսրայելի հրեական և Պաղեստինի մուսուլմանական համայնքների միջև:
Իսկ փորձագետ Ռամոնը ջանքեր է գործադրում բարելավելու կառավարության հարաբերությունները քրիստոնյաների հետ և խրախուսում քրիստոնյաներին, այդ թվում’ հայերին, պահանջատեր լինել իրենց խնդիրների լուծման հարցում: «Քրիստոնյաները ստիպված են լինում հաշվի նստել և իսրայելական կողմի, և պաղեստինյան կողմի հետ ու մեծ զգուշավորություն ցուցաբերել, ինչն էլ երբեմն հանգեցնում է նրանց անգործությանը»,- ասել է փորձագետը:
Երուսաղեմի հայ քրիստոնեական համայնքը 1,700- տարվա պատմություն ունի: Հայոց պատրիարքը հունական ուղղափառ եւ Լատինական (Հռոմի կաթոլիկ) եկեղեցու պատրիարքների հետ վերահսկում է քրիստոնեական հնագույն սրբավայրերը: Երուսաղեմի հայերից շատերը, այդ թվում Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են:
Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և 1,5 մլն հայերի սպանդը թուրք-օսմանյան զորքերի կողմից: