Բակո Սահակյանը ընդունել է Երվանդ Զախարյանին
28/06/2013 18:13
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության ընդլայնման եւ փորձի փոխանակման հետ կապված հարցեր: