Մարտի 23-ից ԿԲ-ն դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը
20/03/2020 16:11

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիները և իրավաբանական անձինք դիմումները և գրությունները կարող են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել secretariat@cba.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով: Կենտրոնական բանկի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում և գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին։
Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը հանդես կգա նոր հայտարարությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում