ԱԺ նիստում այս պահին հրատապ քննարկվող ՔՕ փոփոխությունն անիմաստ է. Արսեն Բաբայան

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Facebook: Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այժմ ԱԺ արտահերթ նիստում քննարկվող՝ ՔՕ փոփոխությանը։ Նա մասնավորապես նշել է, որ այդ փոփոխությունն անիմաստ է, քանի որ այդ հարցը վաղուց լուծված է ՔՕ 123-րդ հոդվածով։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Կարծում եմ ԱԺ նիստում այս պահին հրատապ քննարկվող քրեական օրենսգրքի փոփոխությունն անիմաստ է, քանի որ լուծման առաջարկվող հարցը վաղուց լուծված է գործող քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածով, այն է՝
1. Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
Թարմացում. հավանաբար տարբերությունը կլինի «իմունային»-ի մասով, որը բժիշկներն ավելի ճիշտ կասեն, բայց նույնիսկ այդ տարբերության դեպքում պարզապես պետք էր այս հոդվածը փոփոխել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում