Հունիսի 30-ին երթեւեկության համար փակ կլինի Գյումրու «Վարդանանց» հրապարակը
Նմանատիպ
«Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» տոնախմբության եւ տոնական համերգի անցկացման նպատակով հունիսի 30-ին 18:00-ին փակ կլինեն Գյումրու «Վարդանանց» հրապարակը եւ հարակից փողոցները:
Այս մասին հունիսի 28-ին լրագրողներին հայտնեց Ճանապարհային ոստիկանության Շիրակի մարզը սպասարկող դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ռաֆայել Ասրյանը: «Խնդրում ենք վարորդներին հնարավորիս շրջանցել հրապարակը եւ մուտք չգո? ?ծել հրապարակ՝ խցանումները բացառելու համար: Անցագրերի առկայության դեպքում հյուրերի համար բաց կլինի միայն Սպանդարյանից մուտք գործող Շահումյան փողոցը» ,-նշեց պատասխանատուն: Այդ օրը ճանապարհային ոստիկանությունը կաշխատի հատուկ ռեժիմով: Կապված բեմի եւ նստարանների տեղադրման աշխատանքների հետ հնարավոր է’ հրապարակը կարճ ժամանակով փակ լինի նաեւ վաղը:Հունիսի 30-ին Գյումրիին պաշտոնապես կհանձնվի 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի տիտղոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում