Հայտնի արվեստագետները Կասկադում պատկերել են Երազանքների Երևանը
Նմանատիպ
«Երևան բրենդ» նախագծի շրջանակում «Կերտում ենք Երևանը» խորագրով ստեղծագործական խորհրդանշական գործողություն է կազմակերպվել «Կասկադ» համալիրի վերին՝ «Երեք սուզորդների» հարթակում, որտեղից բացվում է Երևանի համայնապատկերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստեղծագործական գործողությանը մասնակցել են մայրաքաղ աքի արվեստասեր հասարակայնությանը հայտնի արվեստագետներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը։
Գործողությանը մասնակից յոթ արվեստագետներից յուրաքանչյուրը, մեկ գույն կիրառելով, պատկերել է միասնական ստեղծագործության թեման՝ Երազանքների Երևանը։ Կազմակերպիչների խոսքով՝ սա բրենդինգի լայն կիրառում ունեցող տեխնոլոգիա է, որի նպատակն է ստեղծագործող հասարակայնության ուշադրությունը հրավիրել քաղաքի բրենդի ստեղծման գործընթացին։ Նախագծի կազմակերպիչների համոզ? ?ամբ՝ այս գործողության արդյունքում ստեղծված խորհրդանշական պատկերը կարող է ունենալ տարբեր կիրառում, ինչպես, օրինակ, ինքնատիպ դրսևորում քաղաքային միջավայրում։
Երևանի բրենդավորման նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, INSTID միջազգային ընկերության հրավիրյալ փորձագետների, Մաևտիկա բրենդինգային գործակալության համատեղ աշխատանքի արդյունքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում