Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․ Ավինյան
24/03/2020 22:20

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Times.am: Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները: Հայտնում է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
«Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված:
Ընդգծեմ, որ սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում