Հայաստանում կորոնավիրուսով վարակված 14 քաղաքացի բուժվել է

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 14 քաղաքացի բուժվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.amՀայաստանում մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 14 քաղաքացի բուժվել է, 88-ը «դուրս է գրվել» մեկուսացումից, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ հաստատվել էր ևս 14 դեպք և ժամը 18:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 249 է:

Վարակակիրների շրջանում 65-ից բարձր տարիքի կա 11 մարդ, 70-ից բարձր տարիքի 5-ը: Ընդհանուր առմամբ թոքաբորբով հիվանդ է 30 հոգի: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկի վիճակը, ով 77 տարեկան է, ծայրահեղ ծանր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում