Սուրեն Խաչատրյանը նաեւ հերոս է
Կարդացեք նաև
ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը վստահեցնում է՝ իր մարտական ընկեր, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 90-ականներին անասնագողությամբ զբաղվելու կարիք չուներ, որովհետև ինքը այդ տարիներին բարեկեցիկ կյանքով էր ապրում: «Երբ սկսվեց շարժումը, Սուրիկ Խաչատրյանն ապրում Էր Ձապորոժիե քաղաքում և բավականաչափ բարեկեցիկ կյանքով: Ինքը վերադարձավ և շարժման հենց առաջին օրերին եկավ Հայաստան, Գորիսում սկսեց կազմակերպել ինքնապաշտպանական մարտերը:
Մասնակցել Է որպես կամավորական նախ՝ հայ-ադրբեջանական բախումներին, հետո՝ ռազմական գործողություններին: 1992-ից Գորիսի շրջանի բոլոր ջոկատները միանամ են իրար, և բացվում Է պայմանագրային գումարտակ, որի հրամանատարը ինքն Է լինում: Շատ մեծ գումարտակ Էր, որը պաշտպանում Էր ե՛ւ Գորիսի 150 կմ սահմանը, ե՛ւ Որոտան-Կարմրաքար-Գորիս-Կապան մայրուղին, որը անընդհատ թշնամու ոտնձգությունների, կրակահերթի վտանգի տակ Էր: Սուրիկ Խաչատրյանը իր պայմանագրային գումարտակով պաշտպանում Էր այդ մայրուղին:
Այնուհետև, 1993 թվականից մեկնում Է Արցախ՝ Ֆիզուլիի հատված, և մինչև 1995 թվականն այդ գումարտակը մնում այնտեղ: Ինքը անասնագողության կարիք չպետք Է ունենար, շատ ապահովված մարդ Էր, երբ վերադարձավ հայրենիք ու մասնակցեց շարժմանը, հետո Արցախյան ազատամարտին»,- «Առավոտ»-ին պատմել է Արա Կետիկյանը
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում