3.1 C
Yerevan

Արցախ մեկնող դիտորդները կորոնավիրուսի արագ թեստեր կհանձնեն

Նմանատիպ

Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիայի իշխանությունները Թուրքիային են հանձել Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու...

Ցանկանում են խաթարել Արցախի բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի...

Կկայանա՞ արդյոք Էրդողան-Ասադ հանդիպումը

Սիրիայի հարցով  ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է,...

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունները դիտարկելու համար Հայաստանից մեկնողները կորոնավիրուսի արագ թեստեր կհանձնեն։ Գործադիր մարմնի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր արդեն հանրապետությունում ունենք կորոնավիորւսի արագ թեստեր։ Պարոն Ավինյան, եկեք պայմանավորվենք, որ համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք, դիտորդները ռիսկային խմբից են, թե՞ ոչ։ Եթե ռիսկային են, արագ փոփոխվեն, մեկնումից առաջ անպայման թեստավորվեն արագ թեստերով։ Փառք Աստծո, մինչ այս պահը արցախում կորոնավիորւսի որևէ դեպք չի արձանագրվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, պետք է անել ամեն ինչ, որ հիվանդությունը հատկապես դիտորդական խմբի հետ մուտք չգործի Արցախ։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Արցախի Հանրապետությունում ձևավորվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ:

Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխման ուղղությամբ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Գորիս-Ստեփանակերտ, Խնձորեսկ-Որոտան և Կապան-Կովսական 3 ճանապարհներին գործում են բուժսանիտարական հենակետեր, որտեղ քսանչորսժամյա հերթապահություն են իրականացնում «Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ի բուժաշխատողները:

Հենակետերը կահավորված են անհրաժեշտ պարագաներով: Արցախ մտնող բոլոր մեքենաների վարորդները և ուղևորները ջերմաչափվում են: Հենակետերում բուժաշխատողների աշխատանքին օժանդակում են ԱՀ ոստիկանության և ԱԻՊԾ աշխատակիցները: Սյունիք-Քաշաթաղ մնացած երկրորդական ճանապարհներն ժամանակավորապես փակված են:

Շրջանի քաղաքային համայնքներից միայն Բերձորում է գործում ներհամայնքային ուղևորատար տրանսպորտ: Բերձորի քաղաքային համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի խոսքերով՝ յուրաքանչյուր օր, օրական երկու անգամ ախտահանվում է ուղևորատար ավտոբուսը: Առկա են անհրաժեշտ քանակի ախտահանիչ միջոցներ և սարքավորումներ:

spot_img
spot_img