Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հայտնաբերվել են հայկական գերեզմանների տապանաքարեր
29/06/2013 11:28
Նմանատիպ
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում իրականացրած շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հայկական գերեզմաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հայտնել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն:
Չելիքը հայտնել է, որ հրապարակում կոյուղագծերի տեղահանման ժամանակ հայտնաբերվել են հայկական 16 գերեզմանների տապանաքարեր, ինչպես նաև 19-րդ դարին թվագրվող պատմական շինությունների պատեր: Գերեզմանաքարերը հայտնաբերելուց հետո հրապարակում աշխատել են Թուրքիայի հնագիտական թանգարանի մասնագետները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում