Աշխարհի թանգարաններն իրար ծաղկեփնջեր են նվիրում
28/03/2020 19:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ամբողջ աշխարհից ավելի քան 365 թանգարան իրենց հավաքածուներից իրար ծաղկեփնջեր են ուղարկում և աջակցության խոսքեր հղում, որպեսզի «դժվար ժամականերում» բարձրացնեն տրամադրությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրում է ARTnet-ը։ Հատկապես այդ նպատակի համար հարմար են գարնանային ծաղիկները։
Կարանտինի ժամանակ թանգարանները չեն աշխատում, բայց նախկինի պես ցանկացած հնարավորություն օգտագործում են, որպեսզի հասարակությանը ցույց տալ իրենց հավաքածուներից արվեստի որոշ գործեր: Ծաղկեփնջեր ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է Նյու Յորքի պատմական ընկերությանը և Հիրշխորնի թանգարանն ու քանդակների պարտեզին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում