Մխիթարյանի տրանսֆերի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է հանդես գալ «Բորուսիա»-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, գերմանական BILD-ը գրում է, որ Մխիթարյանը մերժել է անգլիական ակումբերի’ «Լիվերպուլ»-ի եւ «Տոտենհեմ»-ի առաջարկները: Նա ուզում է հանդես գալ Դորտմունդի «Բորուսիա»-ում:

Ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի մասին լուրերը շարունակում եմ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում լինել: Ռուսական sports.ru կայքը ժամեր առաջ գրել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա երեք օրերին կդառնա «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ: Մխիթարյանին մնացել է միայն բուժզննում անցնել եւ պայմանագիր ստորագրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում