Գյումրին իր մշակութային մեծ գանձարանով ստանձնեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը

Գյումրին պաշտոնապես ստանձնեց 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը: Հունիսի 30-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում հանդիսավոր արարողության ու տոնական համերգ ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հանձնվեց «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը: Մինչ հավաստագրի հանձնումը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընթերցեց ՀՀ նախագահի ուղերձը գյումր? ?ցիներին, որից հետո ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Տոկտասսին Բուզոբաեւը եւ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը քաղաքապետին փոխանցեցին հավաստագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնին մասնակցելու նպատակով Գյումրի էին ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՊՀ երկրների, ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, դեսպաններ, հյուրեր հանրապետության այլ քաղաքներից: Շատ գյումրեցիներ հրապարկ էին եկել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի խորհրդանիշ եռագույն շապիկներով եւ գլխարկներով: Գյումրեցիների համար օրը նշանակալի եւ տոնական էր, իսկ միջոցառումը թե՛ համերգային մասով եւ թե՛ տեխնիկական առումով միջազգային բոլոր չափորոշիչների ն համապատասխան էր. կազմակերպիչների խոստացած աննախադեպ շոուն ստացվեց:

Գյումրին համերգի ընթացքում ներկայացավ մշակութային մեծ գանձարանով՝ սիմֆոնիկ, փողային, ժողովրդական գործիքների նվագախմբով եւ երգչախմբով, ռոքով, տարբեր ժամանակների՝ Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի մշակույթով: Միջոցառման բացումն ազդարարվեց Գյումու խորհրդանիշերից մեկի՝ Սբ Աստվածածին կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Յոթ վերք» եկեղեցու զանգերով, փողհարների ելույթով, ապա պատմական էքսկուրսից եւ Վլադիլեն Բալյանի «Գյումրի-Լենինական» երգից հետո բեմ հրավիրվեցին ԱՊՀ պատվիրակները:

Շնորհակալական եւ ողջույնի խոսքեր հնչեցին Գյումրու քաղաքապետի եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի կողմից: Համերգի ընթացքում ելույթ ունեցան Գյումրու մշակույթը ներկայացնող պարային համույթներ, տարբեր սերունդների եւ ժանրերի երաժշտական խմբեր եւ անհատ կատարողներ, ասմունքողներ: Ինչպես խոստացված էր նախապես, համերգն իրենց ներկայությամբ պատվել էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ աշխարհահռչակ տենոր Զուրաբ Սոտկիլավան եւ հայտի ջութակահար Դմիտրի Կոգան: Գյումրու Սիմֆոնիկ նվագախմբի հետ նրանց համատեղ ելույթը բացառիկ էր: Գյումրեցիներին իրենց ելո ւյթներով ողջունեցին նաեւ մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիներ:

Համերգի կուլմինացիան 3D անիմացիան էր՝ կրկին Գյումրիով ու հայտնի գյումրեցիներով: Համերգի վերջում բոլոր մասնակիցները բռնեցին միասնության շուրջպար: Վերջում ճոխ հրավառությունը եւս մեկ անգամ փաստեց Գյումրիում տոնական տրամադրության մասին:

Ընդհանուր առմամբ, 45 միջոցառում կանցկացվի այս ընթացքում: Ծրագրի պաշտոնական փակումը նախատեսված է նոյեմբերի 2-ին, որը եւս կլինի անակնկալներով լեցուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում