Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին
01/07/2013 10:56
Նմանատիպ
Մեծարգո պարոն Նախագահ.
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ: Անգնահատելի է այն ներդրումը, որ Դուք ունեք անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ’ արցախյան հաղթական ազատամարտից մինչև հայկական բանակի ստեղծում, և, վերջապես, պետականաշինություն: Վստահ եմ, որ վերջին տարիներին Ձեր նախագահությամբ մեր երկրում տարվող բարեփոխումների քաղաքականությունն անշրջելի է:
Մեծարգո Սերժ Ազատի.
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ’ մաղթում եմ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, որոնք, ի սպաս են դրվելու Հայաստանի և հայ ժողովրդի բարօրությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում