ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայկական սփյուռքի ավանդական կառույցների միասնական օրակարգի ձեւավորման կարեւորությունը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 30-ին Աթենքում հանդիպումներ է ունեցել Հունաստանում հայկական ավանդական կառույցների ներկայացուցիչների’ Ռամկավար ազատական կուսակցության պատվո ատենապետ Սարգիս Խաչատրյանի, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Քոլանյանի եւ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանի հետ:  ՀՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են,որ  հանդիպումների ընթացքո ւմ անդրադարձ է եղել Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդմանն ու զարգացմանը: Քննարկվել են հայկական գաղթօջախներում հայապահպանությանը, ինչպես նաեւ հայկական կրթօջախների, կրթամշակութային հաստատությունների առջեւ ծառացած խնդիրների լուծմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայկական սփյուռքի ավանդական կառույցների միասնական օրակարգի ձեւավորման եւ գործունեության կարեւորությունը:

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ առավել համակարգված եւ արդյունավետ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում