Բրազիլիայի հավաքականի մարզիչն ու լավագույն խաղացողը Կոնֆեդերացիայի գավաթի նվաճումը պատահական չեն համարում
Նմանատիպ
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը 3:0 հաշվով ջախջախել Է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի թիմին Կոնֆեդերացիայի գավաթի եզրափակչում եւ 4-րդ անգամ նվաճել է պատվավոր գավաթը: Հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» լեգենդար մարզադաշտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այս խաղում բրազիլիացիները որեւէ հնարավորություն չթողեցին իրենց հզոր մրցակիցներին: Հանդիպման արդեն 2-րդ րոպեին Ֆրեդը բացեց խաղի հաշիվը՝ 1:0: Իսպանացիների տուգանային հրապարակում մրցակիցների հետ պայքարում նա տիրեց գնդակին եւ այն ուղարկեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը: 44-րդ րոպեին իր թիմակից Նեյմարը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց խաղի հաշիվը՝ 2:0, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում նորից աչքի ընկավ Ֆրեդը’ ապահովելով Բրազիլիայի թիմի հաղթանակը խոշոր՝ 3:0 հաշվով:
Իսպանացի ֆուտբոլիստները փորձեցին ինչ-որ կերպ դիմադրել մրցակիցներին, բայց ապարդյուն: Աշխարհի չեմպիոնները չկարողացան նույնիսկ օգտագործել 11-մետրանոց հարվածը՝ Սերխիո Ռամոսն անհաջող իրացրեց այն:
Հանդիպման ամբողջ ընթացքում Բրազիլիայի ֆուտբոլիստները տիրում Էին նախաձեռնությանը եւ տպավորություն Էր ստեղծվել, թե իսպանացի ֆուտբոլիստները ուղղակի չԷին ակնկալում Բրազիլիայի հավաքականից նման ակտիվ խաղ: Աշխարհի հնգակի չեմպիոններն ուղղակի չթողեցին իսպանացիներին խաղալ’ զրկելով նրանց վտանգավոր գրոհներ կազմակերպելու հնարավորությունից:
Բրազիլիացիների հաղթանակը 3:0 հաշվով մրցաշարի իսկական սենսացիա դարձավ, բայց բրազիլացիներն արժանի Էին նման հաղթանակի: «Մենք արժանի Էինք այս հաղթանակին,»-այսպես Է մեկնաբանել Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի լավագույն խաղացող Նեյմարն իր թիմի հաղթանակը:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, բրազիլիացիների գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին իր հերթին նշել Է, որ այս խաղի արդյունքը չպետք Է դիտվի որպես անկանխատեսելի մի փաստ եւ այն իր թիմի խաղի բնական արդյունքն Է:
Իսպանացիներն իրենց վերջին 26 խաղերում ընդհանրապես պարտություն չեն կրել, առավել եւս՝ խոշոր հաշվով: Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել Է,որ իսպանացիները բրազիլիացիներից շատ բան ունեն սովորելու, եւ այս հանդիպումը դրա վկայությունն Է:
Բրազիլիայի թիմն ապացուցեց,որ 2014 թվականին իր երկրում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում