Հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21-ամյակին գիրք կնվիրվի
Նմանատիպ
«Չինաստանը հայերի աչքերով» գրքում ամփոփվել են տարբեր ոլորտները ներկայացնող 13 հայ անվանի գործիչների պատմություններն ու տպավորությունները Չինաստանի մասին: Գիրքը լույս է ընծայվել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 ամյակի առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ Հայաստանի նկարիչների միությունում հուլիսի 1-ին շնորհանդեսի ընթացքում լրագրողների հետ զրույցում խմբագիր, Հայաստանի Խաղաղության կոմիտեի նախագահ Գրիգոր Պետրոսյանը պատմեց, որ գիրքը ստեղծվել է մեկ տարվա աշխատանքի արդյունքում Չինաստանի միջազգային հետազոտությունների ֆոնդի աջակցությամբ:
«Հայերի աչքերով Չինաստանի ընկալումը շատ հետաքրքրական է: Գրքում տեղ են գտել եւ պատմական ակնարկներ, եւ գիտնականների ժամանակակից մոտեցումները տնտեսական հարցերի շուրջ, ինչպես նաեւ քաղաքական, սահմանադրական, սպորտային անդրադարձներ»,- նշեց Պետրոսյանը:
Նրա խոսքով’ Հայաստան ժամանած չինական պատվիրակության անդամներին գիրքն անտ արբեր չի թողել եւ արժանացել է նրանց հավանությանը: Գիրքը հայ-չինական հարաբերությունների, ժողովրդական դիվանագիտության յուրահատուկ դրսեւորում է: «Մեր քաղաքական հարաբերությունները Չինաստանի հետ բարձր մակարդակի վրա են, իսկ հասարակական կյանքում այդ հարաբերությունները հետ են մնում, այդ պատճառով մենք որպես պիլոտային ծրագիր որոշեցինք չինական կողմի առաջարկով իրականացնել այս ծրագիրը, եւ այն շարունակական դարձնել նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում»,- հավելեց Հայաստանի Խաղաղության կոմիտեի նախագահը:
Չինաստանի միջազգային հետազոտությունների ֆոնդի գործադիր նախագահ, Ռուսաստանում Չինաստանի նախկին դեսպան Լյու Գուչանը նշեց, որ «Չինաստանը հայերի աչքերով» գիրքը բարեկամական հայ ժողովրդի համար Չինաստանը ճանաչելու յուրատեսակ պատուհան է: «Գիրքը երկու բարեկամ ժողովուրդների ավանդական ընկերության արտացոլում է ժամանակակից դարաշրջանում: Մեր ֆոնդը պատրաստակամ է հետագա համագործակցության համար’ ելնելով երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն օժանդակելու ցանկությունից»,- ասաց Գուչանը:
«Չինաստանը իմ աչքերով» էսսեի հեղինակ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը վստահեցրեց, որ «Չինաստանը հայերի աչքերով» գիրքը կունենա իր լուրջ ներդրումը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: «Ես ցանկանում եմ բոլոր մասնակիցների անունից շնորհակալական խոսքեր ասել այս գրքի հեղինակներին’ նման հրաշալի գաղափար կյանքի կոչելու համար, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ որքան մարդիկ միմյանց ավելի խորն են ճանաչում, այնքան աշխարհում ավելի շատ է բարությունը, ջերմությունը ե ւ խաղաղությունը»,- նշեց նա:
«Չինաստանը հայերի աչքերով» գրքում նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի, ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի, այլ անվանի գործիչների էսսեներն են, ինչպես նաեւ գրքում տեղ են գտել Չինաստանում ուսումը շարունակած հայ ուսանողների նյութերը: Գրքում օգտագործվել են նաեւ ֆոտոշարքեր: Գրքի շնորհանդեսին ներկա էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանը, հասարակական-քաղաքական ա նվանի գործիչներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում