Աշխարհում ամենաերկար` «Տաթևեր» ճոպանուղու տարածքում նոր ծառայություններ կգործեն
Նմանատիպ
«Տաթևի դարպասներ» զբոսաշրջության գոտին 2013-ի հուլիսից հանդես կգա նոր ծառայություններով: Այդ նորությունների շարքում են օդապարուկների վարձույթը, ժայռագնացությունը, հեծանվային զբոսանքը, աուդիոգիդերը, հուշանվերների կրպակները: Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը: «Հուշանվերների կրպակներում վաճառվելու են Տաթևի հարակից գյուղերի բնակիչների աշխատանքները&raqu o;,-նշեց Վահան Մելիքսեթյանը: 2013թ.-ի սեպտեմբերին կգործարկի «Տաթևեր»-ի նոր վեբ-կայքը, որը հնարավորություն կտա տոմսերի օնլայն վաճառք իրականացնել:
Վահան Մելիքսեթյանի խոսքերով’ նախորդ տարի Տաթև է այցելել 100 հազարերորդ այցելուն, իսկ այս տարվա հուլիսին ակնկալվում է 150 հազարերորդը: Տարեցտարի նկատվում է զբոսաշրջիկների աճ, նախորդ տարիների համեմատությամբ գրանցվել է 10-14 տոկոս աճ: «Նախորդ տարվա տվյալներով’ զբոսաշրջիկների 65 տոկոսը տեղացիներ են, 35 տոկոսը’ արտասահմանցիներ: Տուր-օպերատորների հետ կապված կցանկանայինք ավելի սերտ համագործակցել, մասնավորապես, 5000-10000 հաճախորդ ունենալու դեպքում առաջարկում ենք 5, իսկ ավելիի դեպքում’ 7 տոկոս զեղչ»,-ասաց «Տաթևեր» ճոպանուղու տնօր ենը:
«Տաթևի դարպասներ» զբոսաշրջային գոտուց ստացված ողջ շահույթը տրամադրվում է Տաթևի վանքի վերականգնմանը և հարակից տարածքների զարգացմանը: Վահան Մելիքսեթյանը նշեց, որ սակագների բարձրացում չի նախատեսվում:
Անդրադառնալով «Տաթև»-ի տարածքում տեղադրված հասարակական զուգարանի (մեկն է 100 միլիոն դրամ արժողությամբ երկու թանկարժեք զուգարաններից, որոնք ներկրվել էին որպես պիլոտային ծրագիր- խմբ.) հարցին’ Վահան Մելիքսեթյանը նշեց, որ այն արդեն երկու շաբաթ է, ինչ գործում է: «Հասկանում եմ, որ հասարակական զուգարանները շատ կարևոր խնդիր են զբոսաշրջության զարգացման համար և տեղեկացնում եմ, որ այն արդեն բարեհաջող գործում է»,-տեղեկացրեց «Տաթևեր»-ի տնօրենը:
2010 թվականի հոկտեմբերի 16-ին բացվել է «Տաթևեր» ճոպանուղին, որը «Տաթի դարպասներ» զբոսաշրջային գոտու մի մասն է կազմում: Այն գտնվում է Հայաստանի հարավում’ Սյունիքի մարզի Տաթև գյուղում և տանում է մինչև հայ ճարտարապետության միջնադարյան (IX – XIII) կառույց’ Տաթևի վանք: Ճոպանուղու երկարությունը 5 հազար 752 մետր է: 2010 հոկտեմբերի 23-ին «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում’ որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղի: Ամենաբարձր կետը «Տաթևեր» ճոպանուղու 320 մ է, մեկ ուղղությա? ?բ գնալը տևում է 11-12 րոպե: Ճոպանուղու մեկ ուղղությամբ երթուղին արժե 3000 դրամ, երկու ուղղությամբ’ 4000:
Հետևեք մեզ նաև Telegram-ում