Դավթաշենում զանգվածային թունավորման ենթարկված բնակիչների առողջական վիճակը կայուն է
Նմանատիպ
Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում հունիսի 28-30-ին ինքնազգացողության վատթարացում է նկատվել մոտ 30 բնակչի մոտ: «Արմենպրես»-ին հետ զրույցում Դավթաշեն համայնքի ղեկավար Գրիգոր Վարդանյանը նշեց, որ զանգվածային թունավորման ենթարկված բնակիչների առողջական վիճակը կայուն է եւ նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ: «Թունավորված բնակիչներին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել, բժիշկները համայցեր են կատարում նրանց տներում»,- նշեց Վարդանյանը:
Հուլիսի 1-ի դրությամբ թունավորման նոր դեպքեր համայնքում չեն գրանցվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշեց, թունավորված բնակիչներից միայն մեկին են ժամանակավորապես հոսպիտալացրել, սակայն վերջինս արդեն տեղափոխվել է տուն:
Վարկածներից մեկի համաձայն’ թունավորումը եղել է խմելու ջրից: ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարագային տեսչության աշխատակիցների կողմից ջրից վերցվել են փորձանմուշներ: Թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում, որոնք կհրապարակվեն հուլիսի 1-ի երեկոյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում