Հովիկ Աբրահամյանը հերքեց ՀՀԿ-ում «թևերի» առկայության մասին խոսակցությունները
Նմանատիպ
Հայաստանի հանրապետական կուսակցությունում «թևեր» չկան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը’ պատասխանելով լրագրողի այն դիտակմանը, թե իր ու վարչապետի միջև հակասություններ կան և դրանց պատճառով ՀՀԿ-ում կան թևեր: «Մեր թիմում նման բան չկա: Ուղղակի կան մարդիկ, որոնք ինչ-որ թևեր են փնտրում: Ես բազմաթիվ առիթներով ասել եմ, որ նման բան չկա: < /span>Չգիտեմ ում թևերն են փնտրում, ում ականջներն են փնտրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Հովիկ Աբրահամյանը’ շեշտելով, որ իրենք մեկ միասնական թիմ են:
Նա նաև հիշեցրեց, որ ԱԺ-ում ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասել է, որ բոլորն են պատասխանատու թերացումների համար, և «մենք չունենք որևէ մեկի հետ պայմանավորվածություն մեր թիմում, որ պետք է գա, որևէ պաշտոն գրավի և զբաղվի թալանով կամ յուրացումներով»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե իր ելույթից օրեր անց Ֆինանսների նախարարությունը Արարատի մարզպետարանում Հովիկ Աբրահամյանի բարեկամներին էժան դիզվառելիք տալու մասով հայտարարություն արեց, որն, ըստ որոշ ընդդիմադիրների, կարող էր չանել. արդյոք սա չի վկայում թևերի մասին, Աբրահամյանը նկատեց, որ «դրա մեջ միտում չի տեսնում: «Դիզվառելիքից բոլոր հողօգտագործողներն օգտվել են, իմ բարեկամները ևս, դրա մեջ որևէ խախտում, յուրացում չկա»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում