Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. առաջիկա օրերի եղանակի տեսություն
13/04/2020 13:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0…-2, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան ցուրտ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Երևան քաղաքում՝
Հետևեք մեզ նաև Telegram-ում