Հայրիկյանի մահափորձի գործով դատապաշտպանն առաջարկեց ամբաստանյալներին ենթարկել դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության
Նմանատիպ
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հուլիսի 1-ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի դատապաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը կենսաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ նա առաջարկեց որպես նմուշ օգտագործել դեպքի վայրում հայտնաբերված արնանման կաթիլների ն? ?ուշները: Փաստաբանը վստահ է, որ դրանց հետազտության արդյունքում կարևոր բացահայտումներ կլինեն:
Ավետիսյանը հանդես եկավ ևս մի քանի միջնորդություններով: Նա առաջարկեց նշանակել դատատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ: Միջնորդություն ներկայացվեց նաև ամբաստանյլաներին’ դատահոգեբուժական և դատահոգեբանական ստացիոնար փորձաքննության ենթարկելու վերաբերյալ’ պատճառաբանելով, որ ամբաստանյալների հոգեկան վիճակը խիստ կասկածելի է թվում: «Հասարակության նույնիսկ նեղ շրջանականերում անծանոթ Վարդան Սեդրակյանը, առաջադրվելով նախագահական ընտրություններին, հայտարարել էր, թե համոզված է, որ հաղթելու է և լինելու է չորրորդ նախագահը»,- նշեց Ավետիսյանը’ հավելելով, որ գործում ապացուցված չէ, թե Վարդան Սեդրակյանը, եթե նպատակ է ունեցել սպանել Պարույր Հայրիկյանին, ապա մահափորձը պատվիրել է որպես ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի, թե անհատ Պարույր Հայրիկյանի դեմ: Խաչատուր Պողոսյանի պաշտպանը ներկայացրեց նաև քննչական փորձարարություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն:
Դատախազ Արամ Ամիրզադյանը դեմ է կենսաբանական փորձաքննություն անցկացնելուն, իսկ մնացած միջնորդությունները ներկայացնելը վաղաժամ է համարում: Սակայն, այնումենայնիվ, ժամանակ խնդրեց’ դրանց մասին մտածելու համար:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ու իր պաշտպանյալ Վարդան Սեդրակյանը դեմ էին վերջինիս դատահոգեբուժական և դատահոգեբանական ստացիոնար փորձաքննության ենթարկելու միջնորդությանը’ նշելով, որ նախագահի բոլոր թեկնածուներն էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ վստահեցնում էին, որ լինելու են երկրի նախագահ: Իսկ մնացած միջնորդություններին նրանք կողմ էին:
Դատարանը կողմերին տվեց մտածելու հնարավորություն. հետաձգեց դատական նիստը’ հաջորդը նշանակելով հուլիսի 9-ին:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստերի ժամանակ դատարանը լսել է վկաներին և տուժող Պարույր Հայրիկյանին: Ցուցմունք են տվել նաև Հայրիկյանի ընտանիքի անդամները, հարևաններն ու մեղադրյալների հարազատները: Հունիսի 17-ին դատական հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը, ով սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ վերջին դատական նիստերի ժամանակ ամբաստանյալները հայտար? ?րել են, որ Սեդրակյանը մահափորձի գործին որեւէ առնչություն չունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում