Հանրապետությունում սպասվում են տեղումներ
Նմանատիպ
Հանրապետության տարածքում առաջիկա մի քանի օրերին փոփոխական եղանակ է սպասվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, հուլիսի 2-4-ին շրջանների զգալի մասում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան’ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-3-ին կնվազի 5-7, 4-6-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 3-4 աստիճանով:
Երեւանում հուլիսի 2-4-ին առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 5-6-ին էական տեղումներ չեն սպասվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում